Եթե որեւէ ձեւով որեւէ բան սկսի մեր երկրում, ուրեմն մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են: Այս մասին Աբովյանում իր ելույթի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը` դիմելով երթի մասնակիցներին:
«Այո, մեզ վախեցնում են պատերազմով, սուտ, էլ բան չասեմ: Եթե նույնիսկ պատերազմով վախեցնում են, իրենք են երկրի կառավարիչները, երկրի ներսում ինչ-որ տեղի է ունենում, նրանք պարտավոր են դրա անվտանգությունը սահմանել եւ մեզ պատերազմով չվախեցնել: Ուրիշ բան, որ իրենց գլխավորությամբ պատերազմով վախեցնում են: Եթե որեւէ ձեւով որեւէ բան սկսի մեր երկրում, ուրեմն մեր իշխանությունները հրահրողներն են, պատասխանատունն են, պայմանավորվողն են»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը նշեց, որ իրենք միայն խաղաղ են ընթանալու առաջ:
Նշենք, որ Բագրատ Սրբազանը վաղը 11:00-ին կշարժվի դեպի Հանրապետության Հրապարակ, որտեղ 16:00-ին տեղի կունենա մեծ հանրահավաք: