Պետք չէ ուռճացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների բարդությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո, որին մասնակցել է Հայաստանի վարչապետը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։


«Զրույցի բարդությունը չափազանցելու կարիք չկա։ Իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում կան որոշակի խնդրահարույց թեմաներ։ Բայց մյուս կողմից, որքան սերտ է փոխգործակցությունը երկու երկրների միջև, որքան լայն է երկկողմ հարաբերությունների համալիրը, այնքան հաճախ են այնտեղ հանդիպում և առաջանում տարբեր խնդիրներ»,- ասել է Պեսկովը։