ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լքել է Իսրայելը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը՝ ժամանելով Նյու Յորքի դատարան հերթական լսումների համար։
«Այն, ինչ Բայդենն անում է Իսրայելի հետ, խայտառակություն է։ Եթե որևէ հրեա քվեարկել է Ջո Բայդենի օգտին, նրանք պետք է ամաչեն իրենց համար։ Նա ամբողջությամբ լքել է Իսրայելը»,-լրագրողներին ասել է Թրամփը։ Նրա հայտարարությունը հեռարձակել է Newsmax-ը։
Բայդենը մայիսի 8-ին CNN-ին տված հարցազրույցում ասել էր, որ Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում խոշոր ռազմական գործողության դեպքում ԱՄՆ-ը կդադարեցնի զենքի մատակարարումը Իսրայելին։