Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա ամրապնդման հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առեւտրաշրջանառության եւ տարանցիկ ու տրանսպորտային ներուժի ավելացման շուրջ։
«Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ նախարար Դ. Բայրամովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և ակտիվության համար։ Վստահություն է հայտնվել, որ այսօրվա բանակցությունները կնպաստեն այս գործընթացին»,- ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին հաղորդագրությունում (Ղազախստանի և Հայաստանի ԱԳՆ-ների հաղորդագրությունները նույնական են) վերջին միտքը չի երևում.
«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Ղազախստանի նախագահի՝ Երևան կատարած ապրիլյան այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր։
Ընդգծվել է Ղազախստանում, մասնավորապես՝ Ալմաթի քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ներառյալ սահմանների սահմանազատումը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանը»։