Այսօր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով լինելու է Սյունիքի մարզում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Սերժ Սարգսյանին առաջին անգամ որպես մարզպետ Սյունիքում դիմավորելու է Վահե Հակոբյանը: Դիմավորողներից է լինելու նաեւ Վ. Հակոբյանի հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից պարզել՝ արդյոք ինքը լինելու է ՀՀԿ առաջնորդին դիմավորողների «ցանկում»: «Չէ՛, այնտեղի իշխանություններն են լինելու, ես ի՞նչ գործ ունեմ»,-հայտարարել է նա: Փաստորեն, Ս. Խաչատրյանն այլեւս իշխանություն չէ կամ գոնե իրեն այդպիսին չի համարում»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):