«Ժամանակի» տեղեկություններով, իշխանությունն արդեն որոշել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ու անունը վերջերս մամուլում շրջանառվում էր որպես գլխավոր դատախազի ամենահավանական թեկնածու»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):