Վանաձորի Բանյոյի փողոցի 4-րդ շենքի 3-րդ բնակարանի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 36-ամյա Դավիթ Մայիլյանը ոստիկանության մայոր էր եւ աշխատում էր ոստիկանության Լոռու մարզային վարչությունում որպես փորձագետ: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Ամուսնացած էր, ուներ երկու երեխա: «Ժամանակի» տեղեկություններով՝ նրա կինը նույնպես իրավապահ համակարգից է՝ ոստիկանության Վանաձորի բաժնում է աշխատում:

Թե ինչն է եղել երիտասարդ ոստիկանի` այս քայլին դիմելու կոնկրետպատճառը, ստույգ հայտնի չէ, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ նա խոշոր պարտքեր է ունեցել»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):