Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ստեղծվել է կոորդինացիոն հանձնաժողով, որի ղեկավարը վարչապետ Տիգրան Սարգսյանն է, գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում.«Այս մասին երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։

«Այդ հանձնաժողովի ներքո մեր աշխատանքները քննարկվում են, բացահայտվում են այն բանակցային կետերը, որ մենք պետք է համաձայնեցնենք ՄՄ անդամ երկրների հետ»,- ասել է փոխնախարարը։

«Հարցին՝ փաստորեն վարչապետն է լինլու բանակցային խմբի ղեկավարը, Կարինե Մինասյանը պատասխանել է. «Կոորդինացնող հանձնաժողովի ղեկավարը վարչապետն է, իսկ մենք ընդամենը այդ խմբերի ղեկավարներն ենք»։

Փաստորեն, մեր «արեւմտամետ» վարչապետը, որ մինչ այս պարբերաբար աչքի է ընկել Մաքսային միության դեմ արած հայտարարություններով, հիմա անձամբ է համակարգելու բանակցային գործընթացը ՄՄ-ի հետ»,- գրում է «Հայկական ժամանակը»

(Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):