Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահի եւ վարչապետի հետ։ Այս մասին տեղեկությունը Միշելը հրապարակել է սոցցանցում։
Միշելի խոսքով՝ Սալոմե Զուրաբիշվիլու եւ Իրակլի Կոբախիձեի հետ զրույցում ինքը մեկ անգամ եւս աջակցություն է հայտնել խնդիրների լուծման օպտիմալ ուղիներ գտնելու հարցում։
«Ես քննարկել եմ Վրաստանի ընթացիկ իրավիճակը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ, որից հետո խոսել եմ Իրակլի Կոբախիձեի հետ։
Ես նորից հայտնել եմ իմ լիակատար աջակցությունը՝ շարունակել օգնել վրացիներին եվրոպական ապագայի ձգտման հարցում, ներառյալ օգնությունը բոլոր կողմերի օրինական խնդիրների լուծման լավագույն միջոցի որոնման գործում»,- գրել է Միշելը։