Ճի՞շտ է, որ «Բելաջիո» ռեստորանային համալիրն այևս իրեն չի պատկանում, «Հրապարակը» հարցրել է ԲՀԿ-ական Գրիշա Մարգարյանին: «Հերյուրանքներ են, գրողները հատուկ պատվեր են կատարում»: Ասում են` նախագահական ընտրություններում շատ ուժեղ պաշտպանել եք Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Չեն ասում, ինքս եմ հայտարարում, որ սատարել եմ Սերժ Սարգսյանին»: Իսկ դա չի՞ հակասում ԲՀԿ «գծին»` քաղխորհրդի կայացրած որոշմանը, նախնական պայմանավորվածություն ունեցե՞լ եք Գագիկ Ծառուկյանի հետ, տեղեկացրե՞լ եք: «Բացարձակ. Գագիկ Ծառուկյանը կոնկրետ խնդիր չի դրել որևէ մեկին պաշտպանել»: Իսկ այս ընթացքում իրեն հանդիպե՞լ եք, տեսե՞լ եք. ասում են` ոչ մեկի հետ չի շփվում: «Ո՞վ է ասում` բամբասանք ծառայություննե՞րը. գործնական հանդիպում ենք ունենում իր հետ»:
Բելաջիոյի Գրիշը պնդում է, որ Բելջիոն իրեն է պատկանում


