«Հրապարակը» գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Ճամբարակի ոստիկանապետ Յուրա Գևորգյանն ու նրա երկու տեղակալները կալանավորվել են։ Կալանքի սանկցիան տվել է Արաբկիրի դատարանը՝ զինդատախազությունում քննվող մի գործի շրջանակներում։ Նրանց առաջադրվել է մեղադրանք՝ պաշտոնեական դիրքի չարաշահում հոդվածով։ Բայց, մեր տեղեկություններով, խոսքը գնում է ծեծի մասին։ Կալանքի մասին լուրը ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հաստատեցին՝ մի վերապահումով. Յուրա Գևորգյանն ու նրա տեղակալները ոստիկանապետի հրամանով ազատվել էին աշխատանքից և գտնվում էին կադրերի ռեզերվում։ Պարզվեց, որ, իսկապես, նրանք օգոստոսի 27-ին՝ մոտ մեկ ամիս առաջ, ազատվել են աշխատանքից։ Թե որն է ազատման պատճառը՝ չասացին։
Սակայն մամուլի արխիվներում մենք հայտնաբերեցինք, որ 2011-ի ամռանն այս ոստիկանությունում մի խայտառակ պատահար է գրանցվել. 34-ամյա տուժողը՝ Էմման, դուրս է նետվել, կամ նետել են ոստիկանական ավտոմեքենայից, և նա հիվանդանոցում մահացել է։ Իսկ մեքենայում է եղել ճամբարակի փոխոստիկանապետը։ Հետագայում դա ձևակերպեցին որպես ինքնասպանություն՝ իբր տուժողն ու կասկածյալը, որոնց նստեցրել էին նույն մեքենայի մեջ, վիճել են, և կինն իրեն մեքենայից դուրս է նետել։ Այդ ժամանակ նույնպես ոստիկանապետը Յու. Գևորգյանն էր»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ճամբարակի ոստիկանապետն ու երկու տեղակալները կալանավորվել են
