Միջպետական ճանապարհը փակած կիրանցեցիների հետ բանակցելու է եկել Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյան:

«Ես ճանապարհ փակելու իմաստը չեմ հասկանում, մի ամիս փակեցիք՝ ի՞նչ ա փոխվելու, եկեք մարզպետի հետ հանդիպեք, ինքը ձեր հարցերին կպատասխանի»,-ասաց Արթուր Մկրտչյանը՝ հավելելով, որ մարզպետ Հայկ Ղալումյանը պատրաստ է հանդիպել գյուղացիների հետ:


Գյուղացիները հրաժարվեցին բացել ճանապարհը և մարզպետի հետ հանդիպել մեկ այլ փակ վայրում, նրանց խոսքով, Հայկ Ղալումյանը կարող է գնալ և իրենց հետ հանդիպել ճանապարհի փակ հատվածում: