Բիանկա Սենսորիի մտերիմները մտահոգված են, որ նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, «կներքաշի նրան մեծահասակների կինոաշխարհ», եւ որ ռեփերն օգտագործում է կնոջն՝ իր նոր՝ Yeezy պոռնո ձեռնարկությունը գովազդելու համար, Daily Mail-ի հետ զրույցում պնդել են ինսայդերները:

«Գրեմմիի» 46-ամյա դափնեկիրը քննադատության է ենթարկվել երկրպագուների կողմից, երբ նա, կարծես, սկսել է մերժել քրիստոնեական հավատալիքները, որոնց նախկինում այդքան առաջնահերթություն էր տալիս հրապարակայնորեն:

Նշվում է, որ Բիանկայի ընտանիքը եւ ընկերները քննադատների թվում են եւ վախենում են, որ 29-ամյա ​​դիզայները կօգտագործվի հակասական ռեփերի կողմից՝ «սեքսուալ անպարկեշտությունը քարոզելու համար»:

«Բիանկայի ընտանիքը պատրաստ էր Քանյեին ընդունել նրա մայրիկի՝ Լոս Անջելես կատարած վերջին այցից հետո»,-DailyMail.com-ին ասել է աղբյուրը,-«Հանուն Բիանկայի, նրանք պատրաստ էին անտեսել նրա հակասեմական արտահայտություններն ու անպատշաճ պահվածքը։ Նրանք, նույնիսկ, փորձում էին ընդունել այն, որ նա Բիանկային ոչինչ չէր ստիպում անել։ Նրանք տեղյակ էին Քանյեի եւ Բիանկայի` իրենց հագուստի ապրանքանիշը ստեղծելու եւ վաճառելու նախագծի մասին: Բայց նրա երկու ֆեմինիստ քույրերի եւ նույնքան ֆեմինիստ մոր համար դժվար է ռացիոնալացնել կամ ընդունել նրա մասնակցությունը այս նոր ձեռնարկմանը»:

Աղբյուրը հավելել է. «Այն փաստը, որ Քանյեն իր հետ միասին նրան էլ է ներքաշում մեծահասակների կինոաշխարհ եւ օգտագործում է որպես գովազդային դեմք՝ սեռական անպարկեշտությունը քարոզելու համար, բացարձակապես սարսափելի է եւ շատ մտահոգիչ: Նրանք կարծում են, որ նա համոզել է Բիանկային, որ դա լավ գաղափար է, քանի որ դա նրանց ավելի հարուստ կդարձնի»։

Աղբյուրը նշում է, որ Սենսորիի մտերիմները վախենում են, որ այդ քայլը կարող է վնասել նրանց ամուսնությանը, քանի որ Քանյեն նախկինում պնդում էր, որ իր նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, ամուսնալուծության հայց էր ներկայացրել իր՝ պոռնոգրաֆիայից կախվածության պատճառով։