Երևանի պետական համալսարանի հաշվապահներ Կարինեի և Ռիմայի կողմից բուհի գումարները յուրացնելու փաստի բացահայտումից հետո համալսարանում նոր զարգացումներ են սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը չի բավարարվել միայն հաշվապահներին աշխատանքից հեռացնելով: Նա աշխատանքից ազատել է նաև բուհի երկու գանձապահներ Ռուզաննային և Քնարին: Բայց որպեսզի ակնհայտ չլինի, թե ինչի համար է հեռացրել գանձապահներին, ռեկտորը հրապարակավ այդ քայլը պատճառաբանել է կրճատումների անհրաժեշտությամբ՝ հավելելով, թե բուհին այլևս գանձապահ պետք չէ:
«Ժողովուրդ»-ին լուրեր են հասել, որ ԵՊՀ-ի գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանի գլխին ևս սև ամպեր են կուտակվել, ու չի բացառվում, որ հաշվապահների կողմից կատարված յուրացումների գործի շրջանակներում պաշտոնանկ արվի նաև նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: