««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նախօրեին Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Երբ դատարանը Մաստար գյուղի բնակիչ Խաչիկ Հակոբյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, դատավճիռը լսելուց հետո ամբաստանյալը կռիվ է սարքել դատարանի դահլիճում։ Նա չի ցանկացել ենթարկվել իրեն ուղեկցող ոստիկաններին՝ ամեն կերպ փորձելով փախչել դատարանի դահլիճից։ «Ժողովուրդ»–ի աղբյուրները փոխանցեցին, որ Խաչիկ Հակոբյանը, ի նշան իր նկատմամբ կայացված անարդար վճռի, կծել է իրեն ուղեկցող ոստիկաններից մեկի ոտքը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից երեկ հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով որ քննություն է կատարվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: