ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եղել է բավական անտրամադիր ու մտահոգ:

Դիվանագիտական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Պուտինը նստաշրջանի մասնակիցներին ասել է, թե ՀԱՊԿ անդամ երկրների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես չլուծված հակամարտություններն ու ռազմական գործողությունները գնալով մտահոգիչ են դառնում: Նա ակնարկել է, որ այդ իրավիճակը պահանջում է նորանոր ֆինանսական ռեսուրսներ, ինչը լուրջ բեռ է դարձել նաև Ռուսաստանի Դաշնության համար:

Այս ֆոնին բավական ուշագրավ էր ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլուկաևի՝ օրերս արած հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ում տնտեսապես նման ոչ բարենպաստ վիճակ 2008թ. առ այսօր չի եղել: Ասել է թե՝ ՌԴ-ում էլ փող չկա:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: