Իսրայելական կործանիչները Կունինում և Խիամում հարձակվել են «Հեզբոլլահի» հրթիռակոծման և ռազմական համալիրների վրա, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պաշտպանության ուժերին (ՑԱԽԱԼ): Զինվորականները նաև հայտնել են, որ հրթիռակոծել են Հանինի մոտ գտնվող տարածքները՝ «վտանգը վերացնելու համար»:

Այսօր առավոտյան Լիբանանից երկու արկ է արձակվել սահմանին գտնվող Բիրանիտ բանակային բազայի ուղղությամբ, հայտնել են զինվորականները՝ հավելելով, որ զոհեր և ավերածություններ չկան։