Էսպիսի՝ միաժամանակ իրական, նորարար ու խենթավուն միտք հենց Bishop Bagrat Galstanyanի գլխում պիտի ծագեր՝ ԷՔՍՏՐԻՄ ԿԱՖԵ։
Թշնամուց մի կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա՝ հայտնի արվեստագետների ու սահմանամերձ գյուղերի երեխաների ձեռամբ պատկերազարդված սրճարան, որտեղ բացառիկ պիկանտ սուրճ է մատուցվում։
Քաջալերեց, օժանդակեց, թևավորեց, ու մեզ համար շատ տխուր օրը՝ Sevan Naghash-ի տարելիցը, վերածվեց կյանքի փառաբանության, բարության ու միասնության արվեստ-ակտի։
Հազարումի ջուր է հոսել այդ օրվանից՝ Վազաշենի Հավեսին սենյակի Գևորգը զոհվեց 44-օրյա արհավիրքի ժամանակ (նկարներում՝ ջինսե բաճկոնակով սիմպո տղեն), հիմա, կարծեմ, էքստրիմ կաֆեի հրեշտակազարդ պատերն ապաստան են տվել Արցախի Հանրապետությունից բռնահանված մեր հայրենակիցներին, մենք էլ կենաց-մահու պայքարի հորձանքի մեջ ենք։
Սրբազա՛ն, սիրելի՛ սրբազան, արժանապատվության, հաշտության ու միասնության Ձեր ԽՈՍՔՆ այսօր բոլորիս համար բալասան է՝ քաոսի ու քայքայման այս օրերին մարդու ներսն ու դուրսը մաքրագործող, հուսադրող և ուղեցույց։
Թող օրհնվի Ձեր ծնունդը։
Երկնային ու էքստրիմկաֆեային հրեշտակները՝ Ձեզ պահապան։
(Մանրամասները՝ https://www.facebook.com/media/set /... )։