Ուղղաթիռը, որը տեղափոխում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ընկել է լեռներում մայիսի 19-ի երեկոյան, երբ իրանական պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանում կայացած բանակցություններից հետո։ Մայիսի 20-ի առավոտյան փրկարարները կարողացել են հասնել կործանման վայր։ Ուղղաթիռում գտնվողները բոլորը զոհվել են։ Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։