Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ նրան ուղեկցող անձանց մահվան հետ կապված երկրում հայտարարվել է հնգօրյա սուգ, երկուշաբթի տեղեկացրել է երկրի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին։
«Հայտարարում եմ հնգօրյա հանրային սուգ եւ ցավակցություններս եմ հայտնում Իրանի թանկագին ժողովրդին»,- Tasnim գործակալությունը մեջբերել է Խամենեիի խոսքերը։ Նա նաեւ ընդգծել է, որ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ Մոհամադ Մոհբերը «դառնում է գործադիր իշխանության ղեկավարը եւ պարտավոր է պայմանավորվել օրենսդիր եւ դատական իշխանությունների ղեկավարների հետ 50 օրվա ընթացքում նոր նախագահի ընտրության մասին»։