ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի Կոնգրեսի լսումների ժամանակ մեկնաբանել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը ուղղաթիռի վթարի հետևանքով։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ «հաշվի առնելով Ռաիսիի՝ որպես դատավորի և նախագահի ահավոր գործը, Իրանի ժողովուրդը, ամենայն հավանականությամբ, ավելի լավ կլինի առանց նրա»:

«Մենք, իհարկե, չենք սգում նրա մահը», - ավելացրել է Բլինքենը:


Հատկանշական է, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը «պաշտոնական ցավակցություն» էր հայտնել Էբրահիմ Ռաիսիի և իրանցի այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ՝ վերահաստատելով իր «աջակցությունը Իրանի ժողովրդին և նրա պայքարին հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների»։