Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալը» տեսանյութով շնորհակալություն է հայտնել Գերմանիայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան, աշխարհի չեմպիոն Տոնի Կրոսին, որը հայտարարել է Եվրո-2024-ից հետո ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու որոշման մասին։

Արքայական ակումբի պատրաստած տեսանյութը կոչվում է «Շնորհակալություն, Կրոս․ «Ռեալ Մադրիդի» Լեգենդ»։

«Ռեալի» հետ Կրոսը դարձել է Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, Իսպանիայի քառակի չեմպիոն։

Հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում «Ռեալը» Չեմպիոնների լիգայի գավաթը կվիճարկի Դորտմունդի «Բորուսիայի» հետ դիմակայությունում։