Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի ընտանիքը պահանջում է իր վերջին համերգի կազմակերպիչ կազմակերպությունից 290 մլն դոլարի փոխահատուցում: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ի համացանցային պորտալը՝ հղում կատարելով ընտանիքի փաստաբանին:
Երգչի մայրը՝ Քեթրին Ջեքսոնը հայց է ներկայացրել Լոս Անջելեսի Բարձրագույն դատարան 2010 թվականի սեպտեմբերին՝ մեղադրելով AEG Live կազմակերպությանը Կոնրադ Մյուրեյի որպես Ջեքսոնի անձնական բժշկի ընտրության ժամանակ «ոչ խելամիտ մոտեցման մեջ», ինչպես նաև փորձերի ժամանակ երգչի վրա շատ մեծ ճնշում գործադրելու մեջ, որը վնաս է պատճառել նրա ֆիզիկական և հոգեկան առողջությանը: Սկզբում մամուլում հայտնվել էր տեղեկատվություն, որ ընտանիքը պահանջում է 40 մլրդ դոլարի փոխհատուցում:
Փաստաբանը հայտարարել էր, որ AEG Live կազմակերպությունը պարտավոր է Ջեքսոնի երեք երեխաներից յուրաքանչյուրին վճարել 85 մլն դոլար և 35 մլն դոլար էլ նրա մորը: «Մեզ ցավակցություն պետք չէ, մեզ պետք է արդարություն՝ բացարձակ և լիակատար»,- հայտարարել էր փաստաբանը:
AEG Live կազմակերպության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ դեռևս մինչև Մայքլ Ջեքսոնի հետ հյուրախաղերի համար պայմանագրի ստորագրումը վերջինս օգտագործել է ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցներ: AEG Live փաստաբանները նպատակադրված են դատարանում ապացուցել, որ Մյուրրեյը կազմակերպության աշխատակից չի եղել, սակայն ընդունվել է աշխատանքի անձամբ Ջեքսոնի կողմից դեռևս չորս տարի մահից առաջ:
Հիշեցնենք, որ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին 51 տարեկան հասակում ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցների օգտագործումից: 2011 թվականի նոյեմբերի վերջին դատարանը Մյուրրեյին դատապարտել էր չորս տարի ազատազրկման չկանխատեսված սպանության մեղադրանքով: Հետաքննության վարկածով նա երգիչին տվել է պրոպոֆոլի չափազանց չափաքանակ, որը այլ դեղմաիջոցների ազդեցությամբ երգչի մահվան պատճառ է դարձել: