Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

Նիկոլ Փաշինյանի հետ Իրան են մեկնել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված է 12 մարդ: