Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 24-26-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում, այդ թվում՝ Երևանում, հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 5-7 աստիճանով, մայիսի 27-29-ը նույնքան կբարձրանա։