Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 37-ամյա Արտյոմ Ղազարյանի քրեական գործը: Նախագահող դատավորն է լինելու Մարտին Սարոյանը, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին YerevanNews.am-ը տեղեկացավ Datalex տեղեկատվական համակարգից:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Արտյոմ Վրեժի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կասկածելով կնոջը՝ Ցողիկ Այվազյանին իրեն դավաճանելու մեջ 2013թ հունիսի 1-ին ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում, իրենց վարձակալած բնակարանի խոհանոցում այդ հարցով վիճաբանության մեջ է մտել Ցողիկ Այվազյանի հետ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով բռնել է Ցողիկ Այվազյանի պարանոցից, գցել է հատակից եվ շուրջ 10-15 րոպե տեվողությամբ կոկորդը սեղմելով խեղդամահ է արել նրան:
Գործն ընդունվել է վարույթ սեպտեմբերի 19-ին: