Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ռուբեն Մելիքյանը հետ զրույցում ասաց, որ քաղաքապետին ձերբակալել են խարդախության կասկածանքով, սակայն այստեղ քաղաքական դրդապատճառներ կան:
«Ասկերանի քաղաքպետի ձերբակալության նույն պատմությունն է կրկնվում,Մարտակերտի քաղաքապետը իր հետ բերել է քաղաքին պատկանող ավտոմեքենա, Հայաստանում հաշվառման կանգնեցնելու հետ կապված նրանից ոստիկանությունը պահանջել է որ ավագանու որոշում լինի, եւ դա որակվել է որպես խարդախություն: Հիմա հարց է առաջանում, որ խարդախություն կամ հափշտակութուն է, ով է տուժողը, Ադրբեջանի՞ շահերն են պաշտպանում, կամ Ադրբեջանի հափշտակած Մարտակերտ համայնքի՞ շահերն են պաշտպանում: Երկու դեպքում էլ որեւէ մարտակերտցի կամ ասկերանցի խնդիր չի բարձրացրել: Այս մարդիկ այս անպատվաբեր պատվերն են ստանձնել եւ միակ նպատակը բնականաբար քաղաքական է, որովհետեւ մի քանի օր առաջ Բագրատ Սրբազանը հանդիպել էր Արցախի իշխանությունների հետ եւ ինչ աստիճան եղկելի պատվերի հետ գործ ունենք»,-ասաց նա:
Մելիքյանը նշեց, որ Մարտակերտի քաղաքապետին գիրշերն են ձերբակալել, ենթադրում է, որ կներկայացնեն կալանքի միջնորդության:
Իրավապաշտանը նշեց, որ այս ձերբակալություններով եւ կալանքներով տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները փորձում են մեկուսացնել համայանքապետերին հանրահավաքին ընդառաջ: