Բրյունետը մայիսի 24-ին իր լսարանին ներկայացրել է նոր երգ ու տեսահոլովակ։ Ինչպես երգչուհու ցանկացած նոր գործ՝ այս տեսահոլովակը եւս բուռն արձագանքներ է առաջացրել, քանի որ հայկական շոուբիզնեսի հայտնի սեւահերը կրկին զարմացրել է իր չկրկնվող ու միմյանցից տարբեր կերպարնորով։
«Սուպերաստղային հիվանդություն» վերնագրով երգը երկլեզու է՝ հայերեն եւ անգլերեն։ Երգչուհին իր երգերում է հաճախ է միքսում այս երկու լեզուները։ Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Բրյունետն է, գործիքավորումը կատարել է Արթուր Արմենին, ռեժիսորը SOBERSASHA-ն է։