Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել.

«Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ վարչապետը ուղևորվում էր Տաշիր։