Տիեզերքը լի է հետաքրքիր երևույթներով, որոնց մի մասի համար մարդկությունն ունի բացատրություն, թեև կան նաև երևույթներ, որ դեռ մնում են առեղծված։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր տիեզերքի մասին, որոնք առաջին հայացքից կարող են անհավատալի թվալ։
Ալկոհոլի հսկայական ամպ
Տիեզերքում կա ալկոհոլի հսկայական ամպ։ Այն կոչվում է Sagittarius B2 և իրենից ներկայացնում է հսկա մոլեկուլային ամպ, որը պարունակում է այնքան ալկոհոլ, որը բավարար է 2×1029 կամ 200,000,000,000,000,000,000,000,000 հատ գարեջուր պատրաստելու համար: Sagittarius B2-ը Ծիր Կաթինից հեռու է 390 լուսատարի և իր զանգվածով կազմում է Արեգակի 3 մլն չափը։
Մեկ թեյի գդալ նյութը՝ 100 մլրդ տոննա
Նեյտրոնային աստղեր բաղկացած են գերխիտ նյութից։ Այն այնքան խիտ է, որ մեկ թեյի գդալը կշռում է այնքան, որքան ողջ մարդկությունը: Այս գերխիտ աստղերը զանգվածային աստղերի փլուզված միջուկներն են, որոնք պայթել են գերնոր աստղերի մեջ: Նրանք այնքան խիտ են, որ նեյտրոնային աստղի նյութի մեկ թեյի գդալը այստեղ՝ Երկրի վրա կունենա մոտ 100 միլիարդ տոննա զանգված:
Տիեզերքն ավելի արագ է ընդլայնվում
Տիեզերքն ավելի ու ավելի արագ է ընդլայնվում: Տիեզերական պատմության մեծ մասի ընթացքում տիեզերքի ընդլայնումը դանդաղել է ձգողականության պատճառով: Սակայն վերջին դիտարկումները ցույց են տալիս, որ ընդլայնումն իրականում արագանում է: Ենթադրվում է, որ դա պայմանավորված է մութ էներգիա կոչվող խորհրդավոր ուժով, որը կազմում է տիեզերքի էներգիայի պարունակության մոտ 70%-ը:
Ադամանդի անձրև
Յուպիտերի և Սատուրնի վրա ադամանդի անձրև է տեղում: Ենթադրվում է, որ այս գազային հսկաների ներսում ինտենսիվ ճնշումը սեղմում է ածխածնի ատոմները և դրանք վերածում ադամանդի բյուրեղների, որոնք հետո անձրևի պես թափվում են մոլորակների մթնոլորթի խորքերում: Մարդկությանը դեռ չի հաջողվել ուղղակիորեն դիտարկել, թե ինչպես է դա տեղի ունենում, սակայն գիտնականները կարծում են, որ դա իրական երևույթ է:
Ավելի շատ աստղ, քան Երկրի լողափերի ավազահատիկները
Տիեզերքում ավելի շատ աստղեր կան, քան ավազահատիկներ Երկրի բոլոր լողափերում: Սա ապշեցուցիչ թիվ է, որը գնահատվում է մոտ 10 սեպտիլիոն (1024 կամ 10,000,000,000,000,000,000,000,000): Եվ խոսքը պարզապես դիտելի տիեզերքի մասին է: Քանի որ հայտնի է, որ տիեզերքում կարող են լինել շատ ավելի շատ աշխարհներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր միլիարդավոր գալակտիկաները և տրիլիոնավոր աստղերը: