Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրենց օգնությունն են առաջարկել Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում, գրում է Ведомости-ն։

«102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարությանը տրվել են համապատասխան հանձնարարականներ անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի տեղաբաշխման համար», - ասվում է ՌԴ ՊՆ տելեգրամյան ալիքում։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայկական կողմի՝ համապատասխան դիմումի դեպքում նախարարությունը պատրաստ է ուժեր ուղարկել աղետի գոտի։