Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել Ալբուկերկի (Նյու Մեքսիկո) օդանավակայանում. Այս մասին հայտնում է ABC հեռուստատեսությունը։

Ինքնաթիռում եղել է միայն օդաչուն, ով հոսպիտալացվել է։ Միջադեպից հետո օդանավակայանն արդեն վերսկսել է աշխատանքը։


Ինչպես հայտնում է Daily Express US պորտալը, դա կարող էր լինել F-35 կործանիչը, որը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։