Թող փորձագետներն ու վերլուծաբանները ավելորդ տեղը չգրգռեն եւ չփորձեն այդպիսի պատկերներ ներկայացնել: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեձցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ փորձագետներ քաղաքացիական պատերազմի վտանգ են տեսնում:
«Չկա նման բան եւ չի էլ կարող լինել: Եթե նման բան հրահրեցին, նորից իրենք են պատասխանատուն: Որեւէ տեսակի հրահրում, բախում, ինչ տեղի է ունենում, նույնիսկ պատերազմ, իշխանություն կոչվածն է պատասխանատու, ուրիշ ոչ ոք: Իրենց վզին է դա»,-ասաց նա: