Թուրքիայում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ավարտին հրապարակված տեքստում տեղ է գտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրին աջակցելու պատրաստակամություն։
Նշված է եղել, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրին կնքմանն ու հարատեւ խաղաղությանն ուղղված ջանքերին։