Հունական «Օլիմպիակոսն» ու իտալական «Ֆիորենտինան» մայիսի 29-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կվիճարկեն Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։

«Օլիմպիակոսն» առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում։

«Ֆիորենտինան» 1961-ին նվաճել է Գավաթակիրների գավաթը։ Հանդես է եկել Չեմպիոնների գավաթի (1957), Գավաթակիրների գավաթի (1962) եւ ՈւԵՖԱ-ի գավաթի (1990) եզրափակիչներում։

Կոնֆերենցիաների լիգայի անցած մրցաշրջանում «Ֆիորենտինան» դարձյալ դուրս էր եկել եզրափակիչ եւ 1:2 հաշվով պարտվել անգլիական «Վեստ Հեմին»։

«Օլիմպիակոս» - «Ֆիորենտինա» եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։