Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի, ընթացող աշխատանքների լուսաբանման նպատակով Ալավերդի քաղաքում հիմնվել է Միասնական տեղեկատվական կենտրոն։

Կենտրոնը պարբերաբար կկազմակերպի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ և աջակցություն կցուցաբերի լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին։


Կենտրոնի կողմից տեղեկատվությունը կհրապարակվի Միասնական տեղեկատվական հարթակի սոցցանցային էջերում։


Ալավերդիում Միասնական տեղեկատվական կենտրոնի հասցեն՝ Զորավար Անդրանիկ 8/1, Ալավերդիի քաղաքապետարան, 4-րդ հարկ: