Լիտվան աջակցում եւ բարձր է գնահատում Հայաստանի հետ խաղաղության հասնելու Ադրբեջանի ջանքերը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին նշվել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի շնորհավորական նամակում՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

«Ես ողջունում եմ Հայաստանի հետ վերջերս ձեռք բերված սահմանազատման համաձայնագիրը, որը պատմական հնարավորություն է ստեղծում տարածաշրջանում ամուր խաղաղության համար։ Մեկ անգամ եւս նշեմ, որ Լիտվան պատրաստ է իր ավանդը ներդնել Հարավային Կովկասում վստահության ստեղծման գործում։ Կարծում եմ, որ երկխոսությունը եւ բանակցությունները կայուն կոնսենսուսի հասնելու միակ միջոցն են»,- ընդգծել է Նաուսեդան։