Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին հայտարարել է, որ երկրում «մայդան» չի լինելու։

«Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ Վրաստանում Մայդանի ոչ ոք չի հասնի։ Հիշեցնեմ, թե ինչ հետեւանքներ ունեցավ Մայդանը Ուկրաինայի համար։ Հետո Ուկրաինայի ղեկավարությունը դրսից նշանակվեց, մեկ, հետո երկրորդ անգամ, և վերջում նշանակողը պատասխանատվություն չկրեց իրադարձությունների զարգացման համար»,- լրագրողներին ասաց վարչապետը։

Նրա խոսքով, Վրաստանի իշխանությունների համար ամենակարեւորը անկախության մասին մտահոգությունն է։