Վրաստանի հասարակական կազմակերպությունները հայցով կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հայցով։ Այս մասին նշվել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ ֆեյսբուքյան հայտարարությունում։

«Մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որին կդիմենք համապատասխան ժամանակ։ Բոլոր ոչ կառավարական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները կարող են դառնալ այդ պայքարի մասնակից եւ միանալ մեզ»,- նշված է տեքստում։