«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահից դարձել է ՔՊ ժողովի նախագահ:
Այսպիսով՝ Սիմոնյանն ինքն իր համար կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ՝ հունիսի 3-6-ը ԱԺ պատվիրակությունը, ավելի կոնկրետ՝ ՔՊ պատվիրակությունը կգործուղվի Լյուբլյանա՝ Սլովենիայի Հանրապետություն:
Պատվիրակության կազմում ընդգրկված են բացառապես ՔՊ խմբակցության պատգամավորներ եւ ԱԺ նախագահի աշատակազմի աշխատակիցներ:
Փաստաթղթում կարդում ենք, որ Ալեն Սիմոնյանի հետ Սլովենիա կմեկնեն ՔՊ խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Լենա Նազարյանը, ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանը եւ այլ աշխատակիցներ:
Այսպիսով՝ «ժողովրդավարական բաստիոնի» պառլամենտական երկրի Ազգային ժողովի պատվիրակության կազմում ընդդիմադիր որեւէ պատգամավոր չկա:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգով հստակ որեւէ կարգավորում, իհարկե, չկա, թե ովքեր կամ քանի հոգի պետք է լինեն պատվիրակության կազմում. ԱԺ նախագահը ինքն է որոշում կազմը եւ ներկայացնում հրավիրող կողմին:
Հաշվի առնելով, որ Ալեն Սիմոնյանը բացառապես իր թիմակիցներին է կազմում ընդգրկել, կարող ենք հստակ հետեւություն անել՝ նա ոչ թե Աժ նախագահն է, այլ ՔՊ ժողովի նախագահը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: