Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը շարունակում են հաջող մրցելույթները Ղազախստանում անցկացվող Aktobe Open շախմտային մրցաշարում։


6 տուրից հետո Շանթ Սարգսյանը վաստակել է 5 միավոր եւ հնդիկ Աբհիջեթ Գուպտայի եւ իրանցի Պարհամ Մաղսուդլուի հետ բաժանում է առաջինից երրորդ տեղերը։


Մանուել Պետրոսյանը հետ է կես միավոր եւ բաժանում է 4-12-րդ տեղերը։


Մրցաշարի ավարտին մնացել է երեք մրցափուլ։