Արգենտինական «Բոկա Խունիորսի» 37-ամյա հարձակվող Էդինսոն Կավանին ավարտեց կարիերան Ուրուգվայի հավաքականում, հաղորդում է ESPN-ը։
Ազգային թիմում Էդինսոն Կավանին մասնակցել է 136 հանդիպման, խփել 58 գոլ։
2011-ին Կավանին Ուրուգվայի հավաքականի հետ դարձել է Ամերիկայի գավաթակիր, 2010թ․ աշխարհի առաջնությունում գրավել է չորրորդ տեղը, 2014թ․ աշխարհի առաջնությունում հասել է 1/8 եզրափակիչ, 2018թ․ աշխարհի առաջնությունում՝ քառորդ եզրափակիչ, 2022թ․ աշխարհի առաջնությունում չի հաղթահարել խմբային փուլը։