Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած դեպքերն անսպասելի չէին, մինչ այդ հրավերք չէր եղել, այդ պատճառով էլ քննարկում չէր կազմակերպվել: Այսօր կաացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը ցանկանում է մտնել Մաքսային միություն, նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: «Այդ օրը հրավերք եղավ, մենք էլ ասեցինք մեր կարծիքը», - նշեց նա:

Անդրադառնալով Մաքսային միության դրական կողմերին, բանախոսը նշեց, որ դա հնարավորություն կտա վերականգնել կորսված շուկաները: Լրագրողների այսն հարցին, թե որոնք են դրանք, նա պատախանեց. ««Նաիրիտը», Վանաձորի «Քիմպրոմը», հին էլեկտրոնիկական ճյուղերը, սննդարդյունաբերությունը և այլն»:

Ասուլիսին ներկա էր նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, ով համակարծիք չէր պատգամավորի տեսակետի հետ և ներկայացրեց իր բնորոշումները:

«Երբ լրագրողները արտգործնախարարից հարցրեցին, թե որոնք են դրական կողմերը Մաքսային միության , ինչու՞ նա չնշեց շուկաների հարցը, չգիտե՞ր ինչ է», - հարցրեց նա, հավելելով, որ Ռուսաստանը հրաժարվել է ինվեստիցիաներ տրամադրել երկաթուղու շինարարության համար:

«Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը, վերանորոգի՞ «Նաիրիտը», - կրկին հարց ուղղեց բանախոսը, որին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ Ռուսաստանը չի դադարեցրել իր ֆինանսավորումը հայկական երկաթուղում և որպես ապացույց նշեց, որ ավելացվել է գնացքների թիվն ու շրջապտույտների քանակը: