Քանի որ լարվածություն էր ստեղծվել եւ բախման ռիսկ կար, մենք մեր միջամտությունը, օրենքով սահմանված կարգով արեցինք. Դուք էլ հգու խրքում չեք ուզում բախման տանել: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ոստիկանության ներկայացուցիչը՝ դիմելով ցույցի կազմակերպիչներին:

«Ես ուզում եմ անկեղծ սրտով հավատալ, որ դուք բախման չեք տանի: Անկախ ձեր պատասխանից, բախման մի տարեք: Եթե մի ուրիշ ժամանակ կլինի ձեզ ընդունելու, կընդունեն, բայց այս պահին դա հնարավոր չի եղել:


Խնդրում եմ հավաքի մասնակիցներին հանդարտություն պահելու եւ բախման չգնալու: Հակառակ դեպքում ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կապահովի հասարակական կարգն ու անվտանգությունը: Նորից հորդորում եմ՝ բախման չգնալ, որովհետեւ բախման սպառնալիք եմ տեսնում ես»,-ասաց նա, որի հետեւեցին հավաքվածների սուլոցներն ու աղմուկը:


Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Ուշադիր լսեք, բախման էլ եք դուք տանում, պատասխանատվությունն էլ է ձեր ուսերին: Ինձ տեղեկություն է հասել, որ էն վախկոտը հրաման է տվել, որ ժողովրդին ծեծեք, ջարդեք, տուն ուղարկեք: Մենք մեր իրավունքի պահանջով այստեղ ենք՝ պահանջելով պատասխանատվություն: