Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային տիկնիկների նոր հավաքածուն, որոնք ցուցադրում են երեք նոր կերպարներ՝ ոգեշնչված Մարաշի, Սյունիքի եւ Արցախի ու Կարինի տարազներից։ Տիկնիկների շնորհանդեսը կայացել է օրերս՝ մի շարք անակնկալներ մատուցելով երգչուհու փոքրիկ երկրպագուհիներին։ Cityzen Yerevan-ում հատուկ այդ օրվա համար պատրաստվել է տաղավար, որը գործելու է մեկ ամիս, եւ որտեղ երեխաները կարող են լուսանկարվել իրենց նախընտրած հայկական տարազով։
Սիրուշոն Instagram-ի իր էջում միջոցառումից ամփոփիչ տեսանյութ է հրապարակել՝ կիսվելով նաեւ իր էմոցիաների մասին։
View this post on Instagram
«Ինչպիսի էմոցիաներ․․․ Հատուկ հիացմունք մամաներին, ովքեր ամեն կերպ փորձում են երեխաների համար սիրելի դարձնել այն, ինչ մերն է: Տաղավարը @cityzenyerevan-ում գործելու է մեկ ամիս, երեխաները գունավոր միջավայրում կկարողանան փորձել տարազներն ու սովորել սիրել մեր մշակույթը: Տիկնիկները կարող եք ձեռք բերել մանկական խանութներից կամ պատվիրել gootan.com-ից»,-գրել է երգչուհին։
Հավելենք, որ Հայկական տիկնիկների առաջին նմուշը ոգեշնչված էր Սիրուշոյի կերպարից, որով նա ներկացել էր «ՊռեԳոմեշ» տեսահոլովակում։