Սեպտեմբերի 22-ի գիշերը` ժամը 1-ն անց 20-ին, Հայաստանի ատոմային էլեկտրաէներգիայի կայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար: Այս մասին հայտնում են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից:

Աշխատանքները կտևեն 54 օր: Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին: