Թվում է, թե ԱՄՆ-ում ռելսոտրոն ստեղծելու նախագծի ձախողումից հետո այս զինատեսակի նկատմամբ համաշխարհային հետաքրքրությունը պետք է որ աստիճանաբար մարեր: Հիշեցնենք, որ երեք տարի առաջ ԱՄՆ ռազմածովային ուժերը, որոնց համար այն մշակվում էր, մի շարք պատճառներով հետագա հետազոտություններից հրաժարվեց։

Ռելսոտրոն ստեղծելու հետազոտություններից հրաժարվելու պատճառների թվում են՝ բյուջեի սահմանափակումները, ռելսոտրոնը նավատորմի նավերին ինտեգրելու դժվարությունները, ընդամենը 12-24 կրակուցից հետո փողի կրիտիկական մաշվածությունն, ինչպես նաև էներգիայի առկա աղբյուրներից էներգիայի հզորության պակասը:

Ընդսմին, ԱՄՆ ռազմածովային ուժերի ձախողումն իրենց չինաստանցի գործընկերների համար յուրօրինակ մարտահրավեր դարձավ։ Ինչպես նշում է South China Morning Post-ը, փորձարկման ժամանակ չինական ռելսոտրոնով արձակված «խելացի արկը» գերազանցել է 5 մախ (6172 կմ/ժ) արագությունը։

Բայց նույնիսկ նման տպավորիչ արդյունքը չինացի փորձագետներն ընկալեցին իբրև ձախողում, քանի որ «արկը չէր հետևել նախատեսված հետագծին, իսկ թռիչքի առավելագույն միջակայքը և բարձրությունը չէին համապատասխանում հաշվարկված արժեքներին», - գրում է «Տեխկուլտ»-ը:

Պատճառ էր դարձել այն, որ արկը թռիչքի սկզբնական հատվածում (վերելքի պահին) չափազանց արագ պտույտը հանգեցրեց հաշվարկված հետագծի շեղման։ Չէր հաջողվել հասնել նաև նախատեսված 7 մախ (8642 կմ/ժ) արագությանը։

Ռելսոտրոնի տեխնիկական խնդիրները վերացնելու համար չինացի գիտնականները մտադիր են գործարկել արհեստական ​​բանականությունը։