Քննչական կոմիտեի դիմաց, որտեղ բագրատ Սրբազանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում, բանավեճ տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր գեւորգ Պետրոսյանի եւ ոստիկանության աշխատակցի միջեւ:

Ոստիկանության աշխատակիցը մեգաֆոնով կոչ արեց չվիրավորել ոստիկաններին եւ չհայտարարել, թե ոստիկանական զորքերն ապօրինի գործողություններ են իրականացնում: «Ես ցանկություն չունեմ բանավեճի մեջ մտնել ձեզ հետ, ուրիշ ֆորմատով կմտնեմ, բայց հրապարակավ չեմ մտնի, կգաս ինձ մոտ, աշխատասենյակում կխոսենք: Ես բազմիցս նայել եմ այդ օրենքը, դուք խեղաթյուրում եք»,-ասաց նա՝ դիմելով Պետրոսյանին:

«Դուք շատ փոքր եք, որ ինձ հետ բանավիճեք: Փոքր եք թե տարիքով, թե գիտելիքներով»,-ասաց նախկին պատգամավորը:

Բանավեճ սկսվեց , որը կասեցնելու համար միջամտեցին թե ոստիկանները, թե Բագրատ Սրբազանը, ով վերցրեց միկրոֆոնը Պետրոսյանի ձեռքից:

Ոստիկանները Գեւորգ Պետրոսյանին մեղադրեցին խմած լինելու մեջ:

Բագրատ Սրբազանն ասաց. «Պարոն Պետրոսյան, դուք խմա՞ծ եք, ալկոհո՞լ եք օգտագործել: Ձեզ զրպարտում են»:

Գեւորգ Պետրոսյանը պահանջեց նման բան ասողը ներկայանա, թե ով է, ապա շարունակեց. «Ես էլ կարող եմ ասել, որ իրենք ուռել են»: