Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արատես գյուղում արջը հարձակվել է քաղաքացու վրա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ 38-ամյա Լյովա Վարդանյանն է, ով Արատեսում բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անակնկալ հարձակվել է նրա վրա:
Այս պահին բժիշկներ պայքարում են նրա կյանքի համար: