Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2023 թվականի բյուջեի տարեկան կատարողականի հաշվետվությունը:
Նիստին մասնակցում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովներում 2023 թ.-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումից հետո այն նաեւ ԱԺ քառօրյա նիստերին է քննարկվելու՝ կրկին վարչապետի եւ նախարարների մասնակցությամբ:
Նշենք, որ Արարատ Միրզոյանը նախորդ շաբաթ եւս ԱԺ էր եկել՝ ՔՊ-ի հետ փակ հանդիպման։